«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է երկու թոփ հարձակվողների ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին կամ «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիային գնելու տարբերակը, երբ թիմը գումար կստանա Խուլիան Ալվարեսի տրանսֆերի համար, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ավելի շատ հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողին գնելու հարցում։

Ավելի վաղ իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մադրիդի «Ատլետիկոն» 95 միլիոն եվրոյով կգնի Ալվարեսին «Մանչեսթեր Սիթիից»։ Իսպանական ակումբը կվճարի 75 միլիոն եվրո՝ որպես ֆիքսված գումար, ևս 20 միլիոն եվրո՝ որպես հավելյալ վճար։