Քոնոր Գալախերը արդեն բուժզննում է անցել իսպանական թիմում

«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալախերը արդեն բուժզննում է անցել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ պրոցեդուրան հաջող է անցել։

Ըստ աղբյուրի՝ անգլիացին շուտով պետք է հինգ տարվա պայմանագիր կնքի Դիեգո Սիմեոնեի թիմի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 24-ամյա կիսապաշտպանը ցանկանում էր մնալ «Չելսիում» և նոր պայմանագիր ստորագրել, սակայն առաջարկված պայմանները չէին համապատասխանում ֆուտբոլիստին։