Քոնոր Գալագերն այսօր բուժզննում կանցնի «Ատլետիկոյում»

Քոնոր Գալագերն այսօր բուժզննում կանցնի Մադրիդի «Ատլետիկոյում»:

«Չելսիի» կիսապաշտպանը երեկ երեկոյան ժամանել է Մադրիդ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» կգնի Գալագերին 42 միլիոն եվրոյով և նրա հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։