«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Արթուր Դանիելյանը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
26-ամյա պաշտպանը Դոնեցկի «Մետալուրգի» սան է, հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ստալ» ակումբում:
2018/19 մրցաշրջանից առաջ Դանիելյանը տեղափոխվեց Հայաստան՝ հետագայում «Արարատ-Արմենիայի» կազմում դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, հանդես գալով նաև «Սևան», «Արարատ» և «Նոա» ակումբներում։
2021/22 մրցաշրջանում թիմի նորեկը պաշտպանել է հունական «Պանսերաիկոսի» գույները։
Դանիելյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, հանդիսացել է երիտասարդական թիմի ավագը։