Ֆրանսիական թիմը հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Մոնակոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեի ծառայություններով, այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունը։ Առաջին բանակցություններն արդեն կայացել են։

20-ամյա սենեգալցու համար հավակնում է նաև մեկ այլ ֆրանսիական ակումբ՝ «Նիցան», որն արդեն արել է իր առաջին առաջարկը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Նախորդ մրցաշրջանում նա կատալոնական երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։