Սթիվեն Ջերարդը խոսել է Լիոնել Մեսսիի հետ կապված իր երազանքի մասին

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իր երազանքի մասին։

«Իմ երազանքն է տեսնել Մեսսիին «Ալ-Իտիֆակում»։ Նա անհավանական ֆուտբոլիստ է և մեծ առավելություն կլիներ ակումբի համար: Գիտեմ, որ ֆուտբոլիստների համար դժվար է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, բայց երազանքների մեջ վատ բան չկա»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում AS-ը։

Սթիվեն Ջերարդը անցած ամառվանից է մարզում «Ալ Իթիֆակը»։ Իսկ Լիոնել Մեսսին անցյալ ամառ պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։