«Չելսին» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բազելի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Վեյգան կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդը պայմանավորվել է «Բազելի» հետ 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի գնումը «Չելսիին» կարժենա 14 միլիոն եվրո, և գործարքը չի ներառի բոնուսային վճարումներ։ Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ մինչև 2032 թվականը։