Պեդրին պատասխանել է Տոնի Կրոսին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին պատասխանել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի ներողությանը՝ EURO-2024-ի քառորդ եզրափակիչում տեղի ունեցած միջադեպից հետո։

21-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Կրոոսի խախտումից հետո։ Հաղորդվում էր, որ Պեդրիի մոտ ախտորոշվել է ծնկի կողային կապանի սալջարդ և բաց կթողնի մրցաշարի մնացած մասը։

Կրոսը նախկինում ներողություն է խնդրել կիսապաշտպանից։

«Շնորհակալ եմ Տոնի Կրոսին իր ուղերձի համար։ Սա ֆուտբոլ է և նման բաներ պատահում: Ձեր կարիերան և ռեկորդները հավերժ կմնան։ Վերջում ցանկանում եմ ասել՝ առա՛ջ Իսպանիա», – գրել է Պեդրին սոցցանցերում։

Հիշեցնենք, որ 34-ամյա Կրոսի համար Իսպանիայի հետ հանդիպումը վերջինն էր կարիերայում։