Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն։ Նախկինում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել մադրիդյան ակումբում։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի ցանկանում լինել թիմում երկրորդ համարը և ամենայն հավանականությամբ կհեռանա այն։ Նրա տեղը կզբաղեցնի Կեպան։

Նախորդ մրցաշրջանում Կեպան բոլոր մրցաշարերում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 20 հանդիպման՝ բաց թողնելով 18 գոլ և ութ անառիկ պահելով դարպասը։