Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատիս դե Լիգտը գրեթե համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի անձնական պայմանները, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» վստահ են ֆուտբոլիստի հետ գործարքի հաջողության մեջ։ Հաղորդվում է, որ Դե Լիգտն իր գործակալին հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ակումբները շարունակում են բանակցությունները։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում դե Լիգտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։