Կլեման Լենգլեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լենգլեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ Լենգլեն ամենայն հավանականությամբ այս ամառ կհեռանա «Բարսելոնայից»։ «Նապոլին» շարունակում է մնալ 29-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը, որը փոխարինող է փնտրում հեռացող Ռիկարդո Կալաֆիորիին։

Վերջին մրցաշրջանում Լենգլեն վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում»՝ ընդհանուր առմամբ 25 հանդիպում անցկացնելով թիմի կազմում։