Ռիկարդո Կալաֆիորին կտեղափոխվի ԱՊԼ

Բոլոնիայի և Իտալիայի հավաքականի 22-ամյա պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին պայմանագիր կկնքի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ըստ աղբյուրի՝ Կալաֆիորին պայմանագիր կկնքի մինչեւ 2029 թվականը։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո՝ գումարած 0,5 միլիոն եվրո՝ որպես երաշխավորված բոնուս: Լոնդոնյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 50 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կալաֆիորին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։