Վիլի Սանյոլը պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին Պորտուգալիայի հետ խաղից առաջ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում (2:0) սենսացիոն հաղթանակը։

«Անկեղծ ասած, ես չեմ հիշում, թե ինչ եմ ասել խաղացողներին խաղից առաջ, բայց իմաստը սեփական ֆուտբոլ խաղալն էր. պահպանել կարգապահությունը, երբ դու չունես գնդակ և երբ ունես:

Ես նրանց ասացի, որ հիշեն, թե ինչպես էին նրանք խաղում 16 կամ 17 տարեկանում, իսկ այսօր նրանք դա արեցին փայլուն՝ գերազանցելով բոլոր սպասելիքները։

Շատ խոսքեր չունեմ, բայց ես այնքան հպարտ եմ խաղացողներով, Վրաստանի կերպարով, որը նրանք ցույց տվեցին այս երեք խաղերում, ես շատ հպարտ եմ, որ նրանց մարզիչն եմ»,- Սանյոլի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Վրաստանի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղից։ 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Սլովենիայի հետ, իսկ Վրաստանը կխաղա Իսպանիայի հետ։