«Արսենալի» կիսապաշտպանով հետաքրքրված են երեք թոփ ակումբներ

Կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է հեռանալ «Արսենալից» 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «զինագործների» հետ։

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է կիսապաշտպանին առաջարկել երեք տարվա պայմանագիր:

Պարտիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»: