Վիրջիլ վան Դեյկը խոսել է ազգային հավաքականից հնարավոր հեռանալու մասին

«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը EURO-2024-ից հետո պարզաբանել է իր խոսքերը, երբ կիսաեզրափակիչում պարտվելուց հետո հուզվել է և ասել, որ հնարավոր է չվերադառնա հավաքական։

«Երկու թիմերում էլ ես դեռ Վիրջիլ վան Դեյկն եմ՝ մեծ առաջատար։ Եվ ես, անշուշտ, ցանկանում եմ այդպիսին մնալ առաջիկա երկու տարիներին: Ես մարդ եմ, ունեմ նաեւ էմոցիաներ։ Դուք սկսում եք մտածել տարբեր բաների մասին: Հատկապես վերջին րոպեին (Անգլիայից) դուրս մնալու նման մի բանից հետո:

Ես նաև հասկանում եմ, որ իմ դիրքորոշումը անհասկանալի էր, քանի որ հանդիպումից հետո ես շատ հիասթափված էի և լի էի զգացմունքներով։ Երևի թվում էր, թե դա իմ վերջին միջազգային հանդիպումն էր: Այդ երեկո ես իմ կասկածներն ունեի և ակնարկեցի դրա մասին։

Շատ լավ է, որ հաջորդ օրը ես գնացի արձակուրդ, կարողացա ժամանակ անցկացնել երեխաներիս, ընտանիքիս հետ, ինչն իմ կյանքում ամենակարեւորն է»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է Express-ը։