Գերմանիայի հավաքականը լավագույնն է այս ցուցանիշով EURO-2024-ում

Գերմանիայի հավաքականը խփած գոլերի քանակով դարձել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի լավագույն թիմը։ Երեկ՝ հունիսի 26-ին, ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը։ Գերմանիան 3 խաղում 8 գոլ է խփել։ Սա խմբային փուլի լավագույն ցուցանիշն է։

Գերմանիայի հավաքականը A խմբում զբաղեցրեց առաջին տեղը, 8-2 գոլերի տարբերությամբ թիմը երեք խաղից վաստակեց յոթ միավոր։

Գերմանիան հունիսի 29-ին 1/8 եզրափակչում կհանդիպի Դանիայի հետ: Ավստրիայի հավաքականը խփած գոլերի քանակով երկրորդն է՝ 6 գոլ։