Խվիչան Կվարացխելիան Վրաստանի հաղթանակը տոնել է Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկով 🎥

Երեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, Վրաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ EURO-ում՝ խմբային փուլի 3-րդ տուրում հաղթելով Պորտուգալիային (2:0) և դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ։

Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան հաղթանակը տոնել է հանդերձարանում՝ կրելով Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը։

Խվիչան ավելի վաղ խոստովանել էր, որ պորտուգալացին իր կուռքն է։ Խաղի ավարտից հետո Ռոնալդուն համաձայնել է մարզաշապիկները փոխանակել 23-ամյա վրացի վինգերի հետ։