Կրիշտիանու Ռոնալդուն EURO-ի չորս խաղում անընդմեջ գոլ չի խփել

Հունիսի 26-ին Պորտուգալիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն 0:2 հաշվով։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ և փոխարինվեց խաղի 66-րդ րոպեին։ «Ալ-Նասրի» հարձակվողը դեռևս գոլ չի խփել EURO-2024-ի երեք խաղերից ոչ մեկում՝ Թուրքիայի հետ խաղում սահմանափակվելով միայն գոլային փոխանցումով։

Ռոնալդուն չորս հանդիպում անընդմեջ գոլ չի խփել Եվրոպայի առաջնությունում, նա նաև չմասնակցեց EURO-2020-ի 1/8 եզրափակչի Բելգիայի դեմ խաղին (0:1)։ Այս գոլազուրկ շարքը Ռոնալդուի համար վատագույնն է Եվրոպայի առաջնություններում: