Վիտոր Ռոկեն կարող է տեղափոխվել Իտալիա

«Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է դառնալ «Յուվենտուսի» խաղացող, հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ նոր մարզիչ Տիագու Մոտտայի գալուստով ակումբը սկսել է երիտասարդ և հեռանկարային խաղացողներ փնտրել հարձակման և կիսապաշտպանության ոլորտում։ «Յուվենտուսի» հայտացուցակում է Վիտոր Ռոկեն, ով դժգոհ է «Բարսելոնայում» անցկացրած հանդիպումների քանակից։

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։