«Բայերի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոնաթան Տան պայմանավորվել է «Բավարիայի» հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի և 28-ամյա խաղացողի միջև ձեռք է բերվել լիարժեք համաձայնություն։ «Բայերը» հայտնել է, որ Տան ցանկանում է հեռանալ թիմից։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2029 թվականը։

28-ամյա Ջոնաթան Տան Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել 2015 թվականին «Համբուրգից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 353 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։