EURO-2024-ի 31 տարեկանից բարձր ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Football365 ինտերնետային պորտալը ներկայացրել է առաջիկա Եվրոպայի 2024 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականը՝ կազմված 31 տարեկանից բարձր խաղացողներից։

Թիմի կազմում ընդգրկված էին Գերմանիայի հավաքականի երեք խաղացողներ, Հոլանդիայի երկու ներկայացուցիչներ, ինչպես նաև մեկական խաղացող Խորվաթիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Անգլիայից և Լեհաստանից։

Եվրո-2024-ի 31 տարեկանից բարձր ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր (38 տարեկան, Գերմանիա);

Պաշտպաններ՝ Կայլ Ուոքեր (34 տարեկան, Անգլիա), Վիրջիլ վան Դեյկ (32 տարեկան, Հոլանդիա), Անտոնիո Ռուդիգեր (31 տարեկան, Գերմանիա), Դեյլի Բլինդ (34 տարեկան, Հոլանդիա);

Կիսապաշտպաններ՝ Տոնի Կրոս (34 տարեկան, Գերմանիա), Լուկա Մոդրիչ (38 տարեկան, Խորվաթիա), Կևին Դե Բրույնե (32 տարեկան, Բելգիա), Անտուան ​​Գրիզման (33 տարեկան, Ֆրանսիա);

Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի (35 տարեկան, Լեհաստան), Կրիշտիանու Ռոնալդու (39 տարեկան, Պորտուգալիա)։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։