ՈւԵՖԱ-ն գումար կվճարի «Բարսելոնային»

ՈւԵՖԱ-ն 50 հազար եվրո կվճարի «Բարսելոնային» վնասվածք ստացած կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար, ով չի մեկնի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։ Ֆուտբոլիստը չի հասցրել բուժել վնասված կոճը և չի օգնի Հոլանդիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել ապրիլի վերջին ու դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել։

Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։