Խուլիան Ալվարեսը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մի քանի ամիս առաջ որոշել է, որ ցանկանում է հեռանալ իր թիմից։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ արգենտինացին կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալում», սակայն տրանսֆերը հաստատ չի կայանա այս ամառ, քանի որ «Ռեալը» լիովին կահավորել է իր հարձակումը հաջորդ մրցաշրջանի համար։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են ՊՍԺ-ն և «Չելսին»։

Անգլիայի ավարտված առաջնությունում 24-ամյա Ալվարեսը 36 հանդիպում է անցկացրել, որտեղ դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։