Ֆրենկի դե Յոնգ. «Տխուր եմ, հիասթափված եմ, որ չեմ կարողանա մասնակցել Եվրոյին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ չի օգնի Հոլանդիայի հավաքականին Եվրո-2024-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը փորձում էր վերականգնվել մինչև մրցաշարի սկիզբը, սակայն նրա վնասված կոճը դեռ պատրաստ չէր նման բեռների։

«Տխուր եմ, հիասթափված եմ, որ չեմ կարողանա մասնակցել Եվրոյին։ Անցած շաբաթների ընթացքում մենք արել ենք այն ամենը, ինչ կարողացել ենք։ Բայց, ցավոք, իմ կոճին ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար։

Մեծ մրցաշարում քո երկիրը ներկայացնելը երազանք է և մեծ պատիվ։ Նարնջագույն մարզաշապիկ հագնելը, օրհներգը երգելով և զգալով ողջ երկրի աջակցությունը»,- գրել է դե Յոնգը սոցցանցում։

Նիդեռլանդների հավաքականը Եվրո-2024-ում կմրցի D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականները։