Ալեքսանդր Չեֆերինը նշել է EURO-2024-ի գլխավոր ֆավորիտներին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներին։

«Ես արդեն ընկերներիս ասել եմ՝ չգիտեմ ինչու, բայց Գերմանիային համարում եմ գլխավոր ֆավորիտներից մեկը։ Վերջին տարիներին նրանք բավականին ապուշ էին, բայց լավ թիմ ունեն։ Իսկ Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո (2:0) ես տեսա բոլորովին այլ մակարդակի վերաբերմունք։

Ես միշտ ասում եմ՝ երբեք մի թերագնահատեք Իսպանիային։ Կա նաև Խորվաթիան, Բելգիան, Հոլանդիան, գուցե Դանիան։ Բայց Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան և Պորտուգալիան, իմ կարծիքով, այս Եվրոպայի առաջնության ֆավորիտներն են»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում DPA-ն։

Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: