Մարիո Գյոտցե. «Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես սուլեց ինձ ամբողջ մարզադաշտը»

«Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերհիշել է Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխվելու մասին։

Ֆուտբոլիստի առաջիկա տրանսֆերի մասին հայտնի դարձավ 2013 թվականի ապրիլին։

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես սուլեց ինձ ամբողջ Դորտմունդի մարզադաշտը։ Ոնց որ մի օր 50 կամ 60 խուլիգան եկան մեր մարզմանը, որ ուղղակի ինձ վիրավորեն։

Ես այդ ժամանակ 20 տարեկան էի և որոշում կայացրեցի հօգուտ «Բավարիայի»՝ առաջնորդվելով ռացիոնալ փաստարկներով։ Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Դորտմունդում, այդ թվում՝ Յուրգեն Կլոպի օրոք, բայց դա միակ բանն էր, որ տեսա իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայում։ Ես ուզում էի ավելի զարգանալ»,- ասել է Գյոտցեն ZEITmagazin-ին տված հարցազրույցում։