Սերխիո Ագուերո. «Ես շատ հպարտ եմ «Մանչեսթեր Սիթիում» ձեռք բերածով»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ ՔՊՌ-ի դեմ լեգենդար չեմպիոնական գոլը դեռևս ուժեղ էմոցիաներ է առաջացնում իր մոտ։

«Ես շատ հպարտ եմ «Մանչեսթեր Սիթիում» ձեռք բերածով, և այդ գոլը միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Հիմա, երբ ես արդեն ավարտել եմ կարիերաս, վերանայում եմ այս դրվագը և դեռ ուրախություն եմ զգում»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Արգենտինացին Պրեմիեր Լիգայի 2011/12 մրցաշրջանի վերջին տուրի հանդիպման 94-րդ րոպեին գրավեց «Ռեյնջերսի» դարպասը։ Այս գոլը «Մանչեսթեր Սիթիին» հաղթանակ բերեց խաղում (3:2) և առաջին չեմպիոնությունը 44 տարվա մեջ։