Լուի վան Գալը խոսել է հոլանդացի մասնագետ Արնե Սլոտի մասին

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը խոսել է հոլանդացի մասնագետ Արնե Սլոտի՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։

«Սլոտը դժվար ժամանակ կունենա որպես Կլոպի իրավահաջորդ։ Բայց նա լավ մասնագետ է։ Նրան կարելի է անվանել Հոլանդիայի լավագույն մարզիչներից մեկը։ Կարծում եմ, որ «Լիվերպուլը» ճիշտ ընտրություն կատարեց»,- վան Գալի խոսքերն է փոխանցում Sportskeeda-ն։

Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի վերջում գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը լքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։