Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել Իտալիա

Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Հոլանդացի ֆուտբոլիստը հեռանում է Մադրիդի «Ատլետիկոյից» ազատ գործակալի կարգավիճակով, այս մասին հարձակվողն ինքն է հայտնել ամսվա սկզբին։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Դեպայով։ Իտալական ակումբը վերջին շաբաթների ընթացքում ուսումնասիրում էին 30-ամյա ֆուտբոլիստին, սակայն որոշեցին բանակցություններ չսկսել նրա հետ։

Դեպայը «Ատլետիկոյում» խաղացել է մեկուկես տարի։