Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Սաուդյան Արաբիայի առաջնության «Ոսկե խաղակոշիկը»

Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Սաուդյան Արաբիայի առաջնության ոսկե խաղակոշիկը։

«Ալ-Նասրի» հարձակվողը դարձել է 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 31 խաղում դառնալով 35 գոլի հեղինակ։

Ռոնալդուն սահմանեց չեմպիոնական ռեկորդ մեկ մրցաշրջանում գոլերի քանակով և դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով դարձավ 4 տարբեր երկրների բարձրագույն լիգաների լավագույն ռմբարկու: