Կրիշտիանու Ռոնալդու․ «Հպարտ եմ, որ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն եմ»

Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Սաուդյան Արաբիայում «Ոսկե խաղակոշիկը» ստանալուն.

2023/24 մրցաշրջանում պորտուգալացին «Ալ Նասրի» կազմում ազգային լիգայի 31 խաղում խփեց 35 գոլ։

«Ես հպարտ եմ, որ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն եմ: Առջևում ավելին 💪»,- Instagram-ում գրել է 39-ամյա հարձակվողը։

Ռոնալդուն այսօր արժանացել է Սաուդյան Արաբիայի լիգայի «Ոսկե խաղակոշիկին»: