«Ռեալը» նախատեսում է Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին հայտարարել մինչ EURO-2024-ը

Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին կհայտարարի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մադրիդի պլանն է պաշտոնապես գործարք կնքել ֆրանսիացու հետ և հրապարակայնորեն հայտարարել մինչև Եվրո-2024-ի մեկնարկը (հունիսի 14): ՊՍԺ-ն չի կարողանա խանգարել դրա իրականացմանը:

Այժմ «Ռեալը» կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա , որը նախատեսված է հունիսի 1-ին։