Անդրեյ Լունինը «Ռեալի» հետ չի մեկնի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

Անդրեյ Լունինի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչին հիվանդության պատճառով կասկածի տակ է։

Ըստ COPE-ի՝ Մադրիդի «Ռեալի» դարպասապահը վերջին օրերին գրիպի պատճառով չի մարզվում ընդհանուր խմբի հետ։

Այդ կապակցությամբ Լունինը հինգշաբթի օրը գրեթե անկասկած չի թռչի Լոնդոն և ավելի ուշ կմիանա թիմին՝ այլ խաղացողների վարակվելու վտանգը վերացնելու համար:

Հաղորդվում է, որ վերջնական որոշումը կկայացվի վաղվա քննության արդյունքներով։ Ամենայն հավանականությամբ, Լունինը թիմին կմիանա Լոնդոնում ուրբաթ կամ շաբաթ օրը, ինչը գործնականում բացառում է նրա ընդգրկվելը մեկնարկային կազմում։

Այսպիսով, Տիբո Կուրտուան ​​գրեթե անկասկած կխաղա մադրիդցիների դարպասում :

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ ։ Խաղը կկայանա Ուեմբլիում շաբաթ օրը՝ հունիսի 1-ին։