Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել MLS

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բանակցություններ է վարել MLS-ի «Սան Դիեգոյի» հետ, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանը դեմ չէ կարիերան «Սան Դիեգոյում» շարունակելուն, քանի որ թիմին միանալու դեպքում կցանկանար ապրել Հարավային Կալիֆորնիայում։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում Բելգիան Պրեմիեր Lիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։