Անգլիական ակումբը ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկին

«Ասթոն Վիլայի» ղեկավարությունը նախատեսում է մոտ ժամանակներս պաշտոնականացնել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են անձամբ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին և մարզական տնօրեն Ռամոն Մոնչին։ Սակայն անգլիական ակումբին չի գոհացնում ֆուտբոլիստի գինը։ «Բարսան» պատրաստ է բաց թողնել ուրուգվայցուն 80 միլիոն եվրոյի դիմաց, «Աստոն Վիլան» հույս ունի նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը։

25-ամյա Արաուխոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։