Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել «Չելսին»

«Չելսիի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենայի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ փոխարինող գտնել պաշտոնանկ արված Մաուրիսիո Պոչետինոյին։

2023/24 մրցաշրջանում «Իպսվիչը» Մաքքենայի գլխավորությամբ առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և հասավ Պրեմիեր Լիգա։