«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն ընդգրկված չէ ֆրանսիական գրանդի հայտացուցակում՝ «Մետցի» հետ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման համար, որը կկայանա այսօր՝ մայիսի 19-ին։
Այսպիսով, Մբապպեն բաց կթողնի «Պարի Սեն Ժերմենի» վերջին հանդիպումը Ֆրանսիայի առաջնությունում ակումբից հեռանալուց առաջ։
Հիշեցնենք, որ հարձակվողը բաց է թողել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Նիսի» հետ հանդիպումը (1:2) ձախ ոտքի ազդրի հատվածում անհարմարության պատճառով։
Մայիսի 10-ին Մբապպեն հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նա Մադրիդի «Ռեալի» հետ պայմանավորվել է մինչև 2029 թվականը։ Ընդգծվել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտտիի մարզչական շտաբին, որ Մբապպեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացող։