Չավի. «Ես կասկած չունեմ նրա ապագայի վերաբերյալ, նա երջանիկ է մեր ակումբում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի շուրջ պտտվող լուրերի մասին։

«Ես միշտ կապի մեջ եմ նրա հետ, Ռոնալդը հիանալի գիտի, թե ես ինչ եմ մտածում իր մասին։ Ես կասկած չունեմ նրա ապագայի վերաբերյալ, նա երջանիկ է մեր ակումբում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել ուրուգվայցի պաշտպանին։