Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Լոնդոնի «Արսենալը» կարող է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «զինագործները» լրջորեն հետաքրքրված են «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյով։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտը «Արսենալն» է։ Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 75 միլիոն եվրո։

Շեշկոյի համար վեճում լոնդոնցիների մրցակիցներն են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Միլանը»։ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում սլովենացին անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։