Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե ով կգլխավորի «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այս ամառ կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա փոխարեն կարող է նշանակվել Տիագու Մոտան։

«Ալեգրին կհեռանա ամռանը։ Նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Տիագու Մոտան է»,- Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Juvenews.eu-ն։

Մոտան այժմ մարզում է «Բոլոնիան»: Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորում է 2021 թվականից։

Երեկ՝ մայիսի 15-ին, «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (1:0) և նվաճեց Իտալիայի գավաթը։