Հայտնի է դարձել, թե երբ «Ռեալը» կանցկացնի Կիլիան Մբապպեի շնորհանդեսը «Սանտյագո Բեռնաբեուում»

Հայտնի է դարձել, թե երբ Մադրիդի «Ռեալը» կանցկացնի Կիլիան Մբապպեի շնորհանդեսը «Սանտյագո Բեռնաբեուում»։

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբը նախատեսում է դա անել մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը և նորեկին ներկայացնել երկրպագուներին հունիսի 3-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում:

Նշվում է, որ «Ռեալը» պետք է թույլտվություն ստանա ՊՍԺ-ից, քանի որ հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է միայն հունիսի 30-ին։

Մադրիդի «Ռեալը» դեռ պաշտոնապես չի հայտարարել Մբապպեի տրանսֆերի մասին։