«Լիվերպուլի» հարձակվողը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

Ինչպես հայտնում է Todofichajes՝ կատալոնական թիմի մարզական տնօրեն Դեկուն արդեն բանակցություններ է վարել հարձակվողի ներկայացուցիչների հետ։ «Բարսելոնան» կփորձի Դիասին վարձավճարով ձեռք բերել 2025 թվականի ամռանը գնելու հնարավորությամբ։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հավանություն է տվել այս տրանսֆերին։ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Լուիսը անցկացրել է 36 հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Նրա աշխատանքային պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։