Անդրեաս Քրիստենսենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կոնկրետ առաջարկներ չունի այլ թիմերից։ Նա երջանիկ է «Բարսելոնայում» և չի ցանկանում հեռանալ։

Նշվում է, որ Քրիստենսենը ներկայումս կենտրոնացած է աքիլեսյան ջլի վնասվածքից վերջնականապես ապաքինվելու վրա, և ակնկալում է, որ հաջորդ մրցաշրջանում հնարավորինս լավ հանդես կգա:

28-ամյա դանիացին «Բարսայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։