Հայտնի է դարձել, թե որ մասնագետը կարող է փոխարինել Ստեֆանո Պիոլիին

«Միլանը» կարող է թիմի գլխավոր մարզիչ նշանակել Մարսելո Գալարդոյին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել 48-ամյա արգենտինացի մասնագետի հետ։ Ներկայումս Գալարդոն գլխավորում է «Ալ-Իթթիհադը»։

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Գալարդոն հասցրել է աշխատել նաև «Նասիոնալում» և «Ռիվեր Փլեյթում», որոնց հետ նա նվաճել է 13 տիտղոս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» 2023/2024 մրցաշրջանի ավարտին կհեռացնի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին։

36 տուրից հետո «Միլանը» 74 միավորով Ա Սերիայի երկրորդ տեղում է։