Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է պատրաստ «Ժիրոնան» բաժանվել Արտեմ Դովբիկից

«Ժիրոնայի» 26-ամյա հարձակվող Արտեմ Դովբիկի պայմանագրի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ կետը կակտիվանա այս ամառ։ Ցանկացած ակումբ, որը հետաքրքրված է ֆուտբոլիստի պայմանագիր կնքելու հարցում, պետք է վճարի սահմանված գին, քանի որ «Ժիրոնան» մտադիր չէ բանակցել ֆուտբոլիստի արժեքի շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտեմ Դովբիկը հայտավորվել է Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։