«Չելսին» 2023/24 մրցաշրջանում առաջին անգամ չորս անընդմեջ հաղթանակ է տարել ԱՊԼ-ում

Երեկ՝ մայիսի 15-ին, «Չելսին» Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում հաղթեց «Բրայթոնին» (2:1)։

Այսպիսով, լոնդոնյան ակումբը Պրեմիեր Լիգայում 2023/24 մրցաշրջանում առաջին անգամ չորս անընդմեջ հաղթանակ է տարել։ Նախկինում Պոչետինոյի թիմը հաղթել էր «Թոթենհեմին» (2:0), «Վեսթ Հեմին» (5:0) և «Նոթինգհեմ Ֆորեստին» (3։2)։

Պոչետինոն գլխավորել է «Չելսին» 2023 թվականի հուլիսին։ 52-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

37 տուրից հետո «Չելսին» 60 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (88 միավոր)։