Հայտնի է դարձել Անգլիայի ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամկետները

Անգլիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամկետները՝ 2024 թվականի ամառ և 2025 թվականի ձմեռ։

Ինչպես հայտնի դարձավ, 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը Պրեմիեր Լիգայում և Անգլիայի այլ ֆուտբոլային լիգաներում կբացվի հունիսի 14-ին և կփակվի օգոստոսի 30-ին։

Առաջիկա մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի 2025 թվականի հունվարի 1-ին և կփակվի 2025 թվականի փետրվարի 3-ին։

2023/2024 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ընդհանուր տրանսֆերային մնացորդը բացասական էր։ Պրեմիեր Լիգայի ակումբները խաղացողներ ձեռք բերելու վրա ծախսեցին 1 միլիարդ 350,6 միլիոն եվրո ավելի, քան ստացան խաղացողների վաճառքից։ Ընդհանուր արժեքը կազմել է 2,93 միլիարդ եվրո։