EURO-2024. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի հայտացուցակը տնային Եվրոպայի առաջնության համար։

Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողներ Մատս Հյումելսը, Նիկլաս Սյուլեն և Յուլիան Բրանդտը, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» խաղացողներ Լեոն Գորեցկան և Սերժ Գնաբրին չեն ընդգրկվել 27 հոգանոց հայտացուցակում։

Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը կներառի 26 ֆուտբոլիստ: Այսպիսով, մեկ խաղացող դուրս կմնա ներկայացված հայտացուցակից։

Գերմանիայի հավաքականի կազմը

Դարպասապահներ՝ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»);

Պաշտպաններ՝ Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միտելշտադտ (երկուսն էլ՝ «Շտուտգարտ»), Բենջամին Հենրիխս, Դավիդ Ռաում (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դ), Ջոնաթան Տա («Բայեր Լևերկուզեն»)։

Կիսապաշտպաններ՝ Ռոբերտ Անդրիչ, Ֆլորիան Վիրց (երկուսն էլ՝ «Բայեր»), Քրիս Ֆյուրիչ («Շտուտգարտ»), Պասկալ Գրոս («Բրայթոն»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»), Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդոգան («Բարսելոնա»)։

Հարձակվողներ՝ Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դորտմունդ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Կայ Հավերց («Արսենալ»), Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»):

Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին և ավարտվում հուլիսի 14-ին։ Եվրո-2024-ի հանդիպումները կհյուրընկալեն Գերմանիայի 10 քաղաքներ։