Վինիսիուս Ժունիոր. «Այս ակումբում խաղալը մանկության երազանք էր»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ամփոփել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպման արդյունքները (5։0)։

«Ես միշտ սիրում էի կրել «Ռեալի» մարզաշապիկը և կարողացել խաղալ երկրպագուների համար։ Այս ակումբում խաղալը մանկության երազանք էր։ Այս հաղթանակը շատ երեխաների համար է, ովքեր չեն կարող այստեղ լինել։

Չնայած այսօրվա վստահ հաղթանակին, մենք հասկանում ենք, որ մրցաշրջանի ամենակարևոր խաղը դեռ առջևում է։ Սա վերջին քայլն է գավաթի ճանապարհին»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Կառլո Անչելոտտիի թիմը, որն արդեն իսկ ապահովել է չեմպիոնությունը, վաստակել է 93 միավոր։ «Ալավեսը» 42 միավորով 11-րդ տեղում է։