Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ հետաքրքրված են Կազեմիրոյով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ամռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա բրազիլացու համար հավակնում են Սաուդյան Արաբիայի երկու ակումբ։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները։

Այս մրցաշրջանում Կազեմիրոն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու գործող պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։